Բաժին. Տնտեսական

Հունվար-հոկտեմբերին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.2% աճ

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.2% աճ, որին առավել նպաստել են ծառայությունների, գյուղատնտեսության և առևտրի ոլորտները: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին մեր երկրի բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 895,0 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 7.2%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 841,91 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 6.5%-ով: Միևնույն ժամանակ, առևտրի շրջանառությունն աճել է 4.7%-ով և կազմել 1859,4 մլրդ ՀՀ դրամ:

Արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 1040,1 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճելով 2.2%-ով, իսկ շինարարության համախառն ծավալը կազմել է 287,21 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 4,4% անկում:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին մեր երկրում գնաճը կազմել է 2.9%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 108.8%:

Share