Բաժին. Տնտեսական

Հունվար-հոկտեմբերին մեր երկրում արտադրվել է 6,2 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել է 6254.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները պահպանվել են գրեթե նույն մակարդակում:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ միայն հունվարին արտադրվել է 807.9 մլն կՎտ ժամ, փետրվարին՝  665.7 մլն կՎտ ժամ, մարտին՝  621.8 մլն կՎտ ժամ, ապրիլին՝ 599.8 մլն կՎտ ժամ, մայիսին՝ 555.8 մլն կՎտ ժամ, հունիսին՝ 484.4 մլն կՎտ ժամ, հուլիսին՝ 589.8 մլն կՎտ ժամ, օգոստոսին՝ 607.2 մլն կՎտ ժամ, սեպտեմբերին՝ 629.4 մլն կՎտ ժամ, իսկ հոկտեմբերին՝ 692.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր 7710.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել էր շուրջ 4%-ով:

Share