Բաժին. Տնտեսական

Էժան էներգակիրները հնարավոր է փոխեն աշխարհաքաղաքական ներկա պատկերը. փորձագետներ

Էժան և մատչելի էներգակիրների առկայությունը կարող է փոխել աշխարհաքաղաքական պատկերը, նկատում են Bloomberg գործակալության կողմից հարցված փորձագետները: Նրանց կարծիքով` նավթի ցածր գները, սպառնալով մի երկրի կառավարությանը, միևնույն ժամանակ կարող են ամրապնդել մյուսի դիրքերը: Նրանց դիտարկմամբ` նախկինում այդպիսի բան արդեն իսկ եղել է. 1980-ականների երկրորդ կեսին նավթի գների անկումն իր ներդրումն ունեցավ Խորհրդային Միության փլուզման գործում:

Ներկայում Ռուսաստանը, Իրանի և Վենեսուելայի հետ միասին, կարող է տուժել նավթի շուկայի գնանկումներից, իսկ ահա ԱՄՆ-ը և Չինաստանը դրանից միայն կշահեն, եզրակացնում են փորձագետները:

Fitch միջազգային վարկանիշային կազմակերպության վերլուծաբանների գնահատականով էլ` ածխաջրածնի ցածր գները կխթանեն տնտեսական աճը` բարելավելով Ասիայի խոշորագույն երկրների գերակշիռ մասի արտաքին առևտրի պայմանները: Փորձագետների կարծիքով` բացի Չինաստանից, այդ խմբում ներառված են նաև Ճապոնիան, Հարավային Կորեան և Թաիլանդը:

Share