Բաժին. Տնտեսական

Մեծ Բրիտանիայում թերթաքարային գազից ստացվող եկամուտների հաշվին պետական հիմնադրամ կձևավորվի

Մեծ Բրիտանիան նախատեսում է թերթաքարային գազից ստացվող եկամուտների հաշվին ձևավորել սուվերեն հիմնադրամ: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

Հիմնադրամը կձևավորվի թերթաքարային գազի կոմերցիոն արդյունահանման մեկնարկից հետո: «Սա ընդամենը մի մասն է ներկայի կառավարության` խնայողաբար կատարվող էներգամատակարարումների ամրապնդմանն ուղղված առավել զանգվածային ռազմավարական ծրագրի»,-հայտարարել է Միացյալ Թագավորության էներգետիկայի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար Էդուարդ Դեյվին:

Նկատենք, որ վերջին տարիներին Հյուսիսային ծովում էներգակիրների արդյունահանման ծավալները կրճատվում են, ինչի արդյունքում` 2000-ականների կեսերից սկսած, Մեծ Բրիտանիան կրկին զգալիացրել է նավթի ու գազի ներկրումից ունեցած կախվածությունը: Այս հանգամանքն էլ, ըստ էության, ստիպել է կառավարությանը խաղադրույքներ կատարել թերթաքարային գազի վրա, ինչի արդյունահանումը, պաշտոնական տվյալներով, հնարավոր է ստեղծի մոտ 64,5 հազար աշխատատեղ: Թերթաքարային հանքավայրերը տեղակայված են երկրի հյուսիսում, որտեղ, ըստ նախնական գնահատականների, առկա է մինչև 40 տրլն խմ գազ:

Share