Բաժին. Տնտեսական

Հայաստանից Վրաստան արտահանումը կրճատվել է, Վրաստանից Հայաստան ներմուծումը՝ աճել

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի հետ մեր երկրի առևտրի շրջանառությունը կազմել է 113,72 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 3.5%-ով:  Արդյունքում, Վրաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի 2.6%-ը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին Հայաստանից Վրաստան արտահանումը կազմել է մոտ 60,92 մլն ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով կրճատվելով շուրջ 2%-ով: Վրաստանից Հայաստան ներմուծումը կազմել է շուրջ 52,80 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 11%-ով:

Հաշվետու ինն ամսվա արդյունքներով Հայաստանի արտահանման կառուցվածքում Վրաստանի մասնաբաժինը կազմել է 5.5%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 1.7%:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը կազմել էր 151,94 մլն ԱՄՆ դոլար: 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր շուրջ 27%-ով:

Share