Բաժին. Տնտեսական

Բրազիլիան վատթարացրել է տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումը

Բրազիլիայի պլանավորման նախարարությունը վատթարացրել է ընթացիկ տարվա տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումը` 0,9%-ից նվազեցնելով մինչև 0,5%:

Այդուամենայնիվ, ՀՆԱ-ի աճի նոր գնահատականը, նախկինի պես, ավելի լավատեսական է, քան վերլուծաբանների ակնկալիքները, հաղորդում է MarketWatch-ը: Տնտեսագետների շրջանում Բրազիլիայի կենտրոնական բանկի կողմից անցկացված հարցման արդյունքներով` երկրի տնտեսությունն այս տարի կաճի ընդամենը 0,2%-ով: Բացի այդ, պլանավորման նախարարությունը սղաճի կանխատեսումն ավելացրել է մինչև 6,45%` սպասված 6,2%-ի նկատմամբ:

Հիշեցնենք, որ 2013-ի արդյունքներով` Բրազիլիայի ՀՆԱ-ն արձանագրել է 2,5% աճ: Իսկ այս տարվա հունիս-հուլիս ամիսներին երկրում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը որևէ կերպ չեն նպաստել երկրի տնտեսության զարգացմանը:

Share