Բաժին. Տնտեսական

ՌԴ-ն ՕՊԵԿ-ին կառաջարկի կրճատել նավթի արդյունահանման ծավալները

Ռուսական իշխանությունները մտադիր են ՕՊԵԿ-ի հետ երկխոսություն սկսել` նավթարդյունահանման ծավալները 70 մլն տոննայով կրճատելու հնարավորության վերաբերյալ: Դա մոտավորապես կազմում է տարեկան 5%, այն դեպքում, երբ Ռուսաստանում այդ ցուցանիշը կկազմի միայն 3%: ՌԴ առաջարկը կքննարկվի վաղը` Վիեննայում կայանալիք նավթի համաշխարհային շուկայի զարգացման հարցերով միջազգային համաժողովին:

Ուշագրավ է, որ Ռուսաստանը նախկինում ևս մտադիր էր հանդես գալ նման առաջարկով, սակայն առայսօր կոնկրետ քայլեր չի ձեռնարկել: Իրավիճակը փոխվել է անցյալ շաբաթ` ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող Վենեսուելայի ԱԳ նախարար Ռաֆայել Ռամիրեսի Մոսկվա կատարած այցով: Ռամիրեսը մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը եղել է Վենեսուելայի էներգետիկայի նախարարը և ղեկավարել PDVSA պետական նավթագազային ընկերությունը: ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի խոսքով` կողմերը քննարկել են նավթի համաշխարհային շուկայի ներկա վիճակը:

Մասնագետների կարծիքով` նավթային գնանշումների իջեցումը էապես խոչընդոտում է ՌԴ և Վենեսուելայի տնտեսությունների զարգացումը: Ակնհայտ է, որ իրավիճակի տերն այժմ ՕՊԵԿ-ն է, որը, սակայն, չի ցանկանում կրճատել արդյունահանման ծավալները:

Share