Բաժին. Տնտեսական

երրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը մեր երկրում կազմել է 16%

Ընթացիկ տարում մեր երկրում արձանագրված թույլ տնտեսական ակտիվության հետևանքով տնտեսությունում աշխատուժի նկատմամբ պահանջարկն ավելի քիչ է աճել, քան առաջարկը` արտահայտելով երրորդ եռամսյակում զբաղվածության փոքր` 0.2% աճը՝ տնտեսապես ակտիվ բնակչության 1.2% աճի համեմատ: Արդյունքում` երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործազրկության մակարդակը աճել է 0.6 տոկոսային կետով և կազմել է 16.0%: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ կենտրոնական բանկը:

Ըստ ներկայացված վերլուծության՝ աշխատուժի շուկայում հաշվետու ժամանակահատվածում նկատվել է նաև արտադրողականության թույլ աճ, իսկ աշխատավարձերի աճը փոքր-ինչ գերազանցել է արտադրողականության աճին և ավելացրել ձեռնարկություններում միավոր աշխատուժի ծախսերը:

Ավելացված միավոր աշխատուժի ծախսերի հետևանքով երրորդ եռամսյակում տնտեսությունում ստեղծվել են թույլ գնաճային ճնշումներ՝ 0.1-0.2 տոկոսային կետի չափով:

Նշենք, որ կանխատեսումների համեմատ երրորդ եռամսյակում գործազրկությունն ավելի արագ է աճել, որը պայմանավորված է սպասվածից ավելի թույլ տնտեսական ակտիվությամբ:

Share