Բաժին. Տնտեսական

Սինգապուրի տնտեսությունն արձանագրել է 2,8% աճ

Ֆինանսական երրորդ եռամսյակի արդյունքներով` Սինգապուրի տնտեսությունն արձանագրել է 2,8% աճ, ինչը էապես գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները (2,4%):

Հաշվետու շրջանում արդյունաբերական հատվածն աճել է 1,9%-ով, ընդ որում` երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 1,5%: Դրական դինամիկան պայմանավորված է եղել կենսաբժշկական արտադրության զարգացմամբ, ինչպես նաև քիմիական կլաստերների ստեղծմամբ: Ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են ֆինանսական և ապահովագրական ոլորտներում (10,5%):

Շինարարության ոլորտում նկատվել է կտրուկ անկում` ընդամենը 1,5% աճ, այն դեպքում, երբ նախորդ` երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 3,7%:

Ընդհանուր առմամբ` Սինգապուրի տնտեսությունը ընթացիկ տարվա արդյունքներով ավելացել է 3%-ով: Հաջորդ տարում ՀՆԱ-ի աճի տեմպերն ակնկալվում են 2-4% մակարդակում:

Share