Բաժին. Տնտեսական

Գործազրկության բարձր մակարդակը Հունաստանում կհանգեցնի սոցիալական ճգնաժամի. ԱՄԿ

Հունաստանում գործազուրկների թիվը հասել է 1,3 միլիոնի, զգուշացնում են ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նոր զեկույցի հեղինակները: Ընդ որում, նրանց կարծիքով, շտապ միջոցներ չձեռնարկելու պարագայում Հունաստանը կհայտնվի սոցիալական ծանր իրավիճակում:

ԱՄԿ տվյալներով` Հունաստանում գործազուրկների ավելի քան 70%-ը աշխատանքից զրկվել է մոտ մեկ տարի առաջ: Վերջին հինգ տարում Հունաստանում կրկնապատկվել է այն բնակիչների թիվը, որոնց մոտ մեծ է աղքատության շեմին հայտնվելու հավանականությունը: 2008-ին այդ ցուցանիշը կազմել է 20%, իսկ 2013-ին` արդեն 44%:

Ընթացիկ տարվա սեպտեմբերի դրությամբ` գործազրկության մակարդակը Հունաստանում կազմել է 26,4%: Ընդ որում` առանց աշխատանքի մնացած երիտասարդների (15-24 տարեկան) թիվը հուլիսի տվյալներով կազմել է 50,7%:

Share