Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստանը ԱՄՆ-ի հետ իրականացրել է շուրջ 166 մլն դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայաստանը ԱՄՆ-ի հետ իրականացրել է շուրջ 166 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 5%-ով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացրած տվյալների՝ ԱՄՆ-ի մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է  3.9%:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից ԱՄՆ արտահանումը կազմել էր 63,85 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը՝ 102,0 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ Հայաստանից ԱՄՆ արտահանումը կրճատվել է 7%-ով, իսկ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը՝  5%-ով:

Մեր երկրի արտահանման կառուցվածքում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմել է  5.8%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 3.2%:

Share