Բաժին. Տնտեսական

Պետբյուջեի ծախսերի 30.9%-ը ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտ

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա արդյունքներով մեր երկրի բյուջեի 30.9%-ը ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտ: Բացարձակ արտահայտությամբ՝ սոցիալական ոլորտում կատարված պետական ծախսերը կազմել են 245,92 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 12.7%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ պետբյուջեի ծախսային կառուցվածքում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ապահովել ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները՝ 19.7% և պաշտպանության ոլորտը՝ 16.6%:

Կրթության ոլորտի ծախսերը կազմել են պետական բյուջեի 9.3%-ը, իսկ  հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտներին ուղղված ծախսերի մասնաբաժինը կազմել է 8.7%:

Առողջապահության ոլորտ է ուղղվել բյուջեի 5.8%-ը, տնտեսական գործունեությանն ուղղվել է ծախսերի 4.1%-ը:

Նշենք, որ հաշվետու ամիսներին պետական բյուջեի ծախսերի ընդհանուր ցուցանիշը կազմել է 796,64 մլրդ ՀՀ դրամ:

Share