Բաժին. Տնտեսական

The Economist-ի տնտեսագետները նվազեցրել են գազի գնի վերաբերյալ կանխատեսումները

Բրիտանական The Economist ամսագրի Economist Intelligence Unit (EUI) վերլուծական բաժնի փորձագետները առաջիկա երկու տարվա համար նվազեցրել են բնական գազի գների վերաբերյալ կանխատեսումները, ինչը պայմանավորված է ամերիկյան շուկայում գազի պահանջարկի նկատմամբ առաջարկի ավելացմամբ:

Փորձագետների կանխատեսմամբ` 2015-2016թթ. բնական գազի միջին գինը ամերիկյան Henry Hub տերմինալում մեկ միլիոն բրիտանական ջերմային միավորի (BTU) դիմաց կկազմի 4,3 դոլար` նախկինում կանխատեսվող 4,45 դոլարի փոխարեն:

Նշված ժամանակահատվածում Եվրոպայում գազի միջին գինը կկազմի 10,5 դոլար մեկ BTU-ի դիմաց: Ընդ որում` փորձագետները նշել են տարածաշրջանում էներգակրի պաշարների բարձր մակարդակի առկայություն: Զեկույցի համաձայն` առաջիկա երկու տարում գազի նկատմամբ համաշխարհային պահանջարկը տարեկան արտահայտությամբ կավելանա միջինը 2,2%-ով:

Share