Բաժին. Տնտեսական

Ֆրանսիայում սպառողների վստահության ինդեքսը բարելավվել է

Ֆրանսիական տնտեսության նկատմամբ սպառողների վստահության ինդեքսը նոյեմբեր ամսին 85 կետից բարձրացել է մինչև 87 կետ: Այս մասին են վկայում Insee ազգային վիճակագրական վարչության տվյալները: Ընդ որում` Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին մինչև 86 կետ բարձրացում:

Ի դեպ, ինդեքսի նոյեմբերյան արդյունքը 2012-ի հուլիսից առայսօր նկատված առավելագույն ցուցանիշն է: Նախորդ տարվա ընթացքում ինդեքսը տատանվել է հիմնականում 84-86 կետի միջակայքում:

Կենսամակարդակի գնահատման ինդեքսը բարելավվել է 2 կետով` մինչև մինուս 49 կետ: Գնողունակության գնահատման ինդեքսը մինուս 25 կետից բարձրացել է մինչև մինուս 21:

Եվրահանձնաժողովի գնահատականով` 2014-ին ֆրանսիական տնտեսությունը կաճի 0,3%-ով, մինչդեռ` արդյունաբերապես առավել զարգացած 34 երկրները միավորող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) կանխատեսում է տնտեսության աճի տեմպերի 0,4%-ով արագացում:

Share