Բաժին. Տնտեսական

Ռուսաստանի բյուջեն կկատարվի հավելուրդով. ՌԴ ֆինանսների նախարար

Ընթացիկ տարում ՌԴ պետբյուջեն կկատարվի հավելուրդով, որը կկազմի ՀՆԱ-ի 0,3%-0,5%-ը, հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: Նախարարը, սակայն, բացատրել է, որ հավելուրդը կլինի ոչ թե եկամուտների ավելացման, այլ պետծախսերի մի մասի կրճատման հաշվին: «Եկամուտները կկատարվեն ծրագրի համաձայն»,-ասել է Սիլուանովը:

«Մեզ անհանգստացնում են նաև փոխառությունները»,- ասել է ՌԴ ֆինանսների նախարարը: «Հավանաբար արդեն մյուս տարվանից արտաքին շուկաներից այլևս փոխառություններ չենք վերցնի, թեև այդ իրավունքը մենք ունենք, և ստիպված կլինենք երկրի ներսում փնտրել փոխառություններ տրամադրող աղբյուրներ»:

Նկատենք, որ ՌԴ վերջին տարիների բյուջեում ընդգծված է Ֆինանսների նախարարության` արտաքին շուկաներից տարեկան մինչև 7 մլրդ դոլարի վարկ վերցնելու իրավունքը:

Ի դեպ, երեկ` նոյեմբերի 25-ին ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի խոսքով` դաշնային բյուջեն, ամենայն հավանականությամբ, կկատարվի ՀՆԱ-ի 1%-ի չափով հավելուրդով:

Share