Բաժին. Տնտեսական

Իտալիայում 8 տարվա մեջ առաջին անգամ տների վաճառքների ծավալը կաճի

Ընթացիկ տարվա արդյունքներով` Իտալիայի երկրորդային շուկայում վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ տների վաճառքների ծավալը կավելանա 3,7%-ով: Այս մասին կանխատեսում են Nomisma Institute հետազոտական ընկերության վերլուծաբանները:

Փորձագետների կարծիքով` 2014-ին իտալական անշարժ գույքի շուկայում հնարավոր է իրականացվի մինչև 400 հազար գործարք և առնվազն նույնքան էլ` 2015-ին: 2006-ին երկրի համար ռեկորդային ցուցանիշը գերազանցել է 800 հազարը:

Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը` հղում անելով պաշտոնական աղբյուրներին, ֆինանսական երրորդ եռամսյակում տների վաճառքները տարեկան արտահայտությամբ գրանցել են 3,6% աճ, այն դեպքում, երբ իտալական խոշորագույն քաղաքներում այդ ցուցանիշը կազմել է միջինը 9,6%:

Նկատենք, որ Իտալիայում 7 տարի շարունակում նվազում են անշարժ գույքի գները: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գնահատականով` 2014-ին բնակարանների գների նվազումն Իտալիայում կկազմի 4%:

Share