Բաժին. Տնտեսական

Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների շահույթը նվազել է

Չինաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալներով` հոկտեմբեր ամսին երկրի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների զուտ շահույթը տարեկան արտահայտությամբ գրանցել է 2,1% անկում` սեպտեմբերին ցուցադրած 0,4% աճի նկատմամբ:

Հունվար-հոկտեմբերին, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը կազմել է 6,7%: Հունվար-սեպտեմբերին ընկերությունների շահույթն ավելացել է 7,9%-ով, իսկ հունվար-օգոստոսին` 10%-ով:

Պետությանը պատկանող կամ նրա կողմից կառավարվող ընկերությունների շահույթը հունվար-հոկտեմբերին նվազել է 1,2%-ով, իսկ արտասահմանյան կապիտալով գործող ընկերությունները նույն ժամանակահատվածում ցուցադրել են շահույթի 12,6%-ով ավելացում:

Share