Բաժին. Տնտեսական

Պաշտոնական. Տարեկան մեր երկիրը լքում է 25.7 հազ. մարդ

Մեր երկրի տնային տնտեսությունների 7.8%-ի 15 և բարձր տարիքի անդամները 2010-2013թթ. ներգրավված են եղել արտաքին և ներքին միգրացիոն գործընթացներում, որոնք կազմել են տնային տնտեսությունների 15 և բարձր տարիքի անդամների 9.6%: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ նշված ժամանակահատվածում արտաքին և ներքին միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված տնային տնտեսությունների 15 և բարձր տարիքի անդամների`28.7%-ի տեղաշարժերը 2013թ. դրությամբ եղել են ներհանրապետական` Երևան քաղաքում/ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում, իսկ մնացած 71.3%-ը` միջպետական, որոնց գերակշիռ մեծամասնությունը` 90%-ը Ռուսաստանի Դաշնությունում: Ընդ որում, ըստ տնային տնտեսությունների շրջանում անցկացված հարցումների արդյունքների, ՌԴ և այլ երկրներ մեկնած (ժամանած) տնային տնտեսոթյունների անդամների մեծամասնության համար` որպես մեկնելու (ժամանելու) հիմնական պատճառ է նշվել` աշխատելը, աշխատանք փնտրելը և սեզոնային աշխատանքը:

2010-2013թթ. միգրացիոն գործընթացներում ներգրավված 15 և բարձր տարիքի տնային տնտեսությունների անդամների 70%-ը (շուրջ 170 հազ. մարդ) 2013թ. դրությամբ դեռևս բացակայել են և գտնվել են ՀՀ այլ մարզում, ք.Երևանում, տվյալ մարզի այլ բնակավայրում կամ այլ երկրում, իսկ 30%-ը (72 հազ.մարդ) վերադարձել են մեկնումներից: Վերջիններիս 23%-ը վերադարձել են՝ ք.Երևանից (ՀՀ այլ մարզերից) տվյալ մարզի այլ բնակավայրից և ԼՂՀ-ից, իսկ 77%-ը` այլ երկրներից:

Միգրացիոն գործընթացներում ներգրավված և մեկնումներից վերադարձած` տնային տնտեսությունների անդամներից` 76.6%-ի բացակայության տևողությունը կազմել է մինչև մեկ տարի (այդ թվում՝ 30.1%-ի բացակայությունը կազմել է երեք ամիս և պակաս), իսկ 23.4%-ինը` մեկ տարի և ավելի: Ընդ որում, վերադարձածների 88% եկել են Ռուսատանի Դաշնությունից, իսկ այլ պատճառներ նշածների մասնաբաժնում գերակշռել են սեզոնային աշխատանքի ավարտով պայմանավորված և ժամկետային զինծառայությունից վերադարձածները:

2010-2013թթ.-ին իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած և 2013թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած, 15 և բարձր տարիքի  անդամների 12%-ի բացակայության տևողությունը հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ կազմել է՝ 3 ամիս և պակաս, 49%-ինը՝ 4-12 ամիս, իսկ 39%-ինը՝ մեկ տարի և ավելի:

2010-2013թթ. 3 ամիս և ավելի ժամկետով իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած և 2013թ.-ի դրությամբ, դեռևս չվերադարձած 15 և բարձր տարիքի անդամների 29.8%-ը գտնվել են ՀՀ տարածքում՝ ք.Երևանում, ՀՀ մարզերում կամ ԼՂՀ-ում, իսկ 65.7%-ի գտնվելու վայրը եղել է Ռուսաստանի Դաշնությունը, 4.5%-ինը՝ ԱՊՀ այլ երկրներ, ԱՄՆ, Կանադա կամ այլ երկիր:

2010-2013թթ. 3 ամիս և ավելի տևողությամբ արտաքին միգրացիոն գործընթացներում ներգրավված և 2013թ. դրությամբ դեռևս արտերկրներից չվերադարձած՝ տնային տնտեսությունների անդամների (առանց ներհանրապետական տեղաշարժերի) շուրջ 56%-ի ՀՀ-ից բացակայելու տևողությունը կազմել է 4-12 ամիս, իսկ 44%-ինը` մեկ տարի և ավելի:

Ըստ ՄԱԿ-ի մեթոդաբանության, ուսումնասիրվող ժամանակահատվածում (2010-2013թթ.) արտաքին միգրանտները կազմել են հաշվառման ժամանակ երկրից 3 ամիս և ավելի ժամկետով բացակայած՝ տնային տնտեսությունների անդամների (չվերադարձածների)` 97%-ը (մոտ 103 հազ.մարդ), որոնցից կարճաժամկետ միգրանտները` 4-12 ամիս տևողությամբ երկրից բացակայածները (որում չեն ներառվել` հանգստի, ընկերներին/բարեկամներին այցելության, արձակուրդի, գործնական, առողջական կամ կրոնական ուխտագնացության մեկնածները) կազմել են արտաքին միգրանտների համակցության 56%-ը, իսկ երկարաժամկետ միգրանտները` մեկ տարի և ավելի ժամկետով բացակայածները` 44%-ը:

Հետազոտության արդյունքներով, 2010-2013թթ. 3 ամիս և ավելի տևողությամբ ՀՀ-ից մեկնած և 2013թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած 15 և բարձր տարիքի տնային տնտեսությունների անդամ միգրանտների միջին տարեկան գնահատականը կազմել է շուրջ 25.7 հազ. մարդ:

Share