Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստանը Շվեյցարիայի հետ իրականացրել է շուրջ 116,5 մլն դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայաստանը Շվեյցարիայի հետ իրականացրել է 116,48 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 15%-ով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացրած տվյալների՝ Շվեյցարիայի մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է  2.7%: Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից Շվեյցարիա արտահանումը կազմել էր 8,19 մլն ԱՄՆ դոլար, իսկ Շվեյցարիայից Հայաստան ներմուծումը՝ 108,29 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ Հայաստանից Շվեյցարիա արտահանումը կրճատվել է 57%-ով, իսկ Շվեյցարիայից Հայաստան ներմուծումը՝  8%-ով:

Մեր երկրի արտահանման կառուցվածքում Շվեյցարիայի մասնաբաժինը կազմել է 0.7%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 3.4%:

Share