Բաժին. Տնտեսական

Զարգացող երկրներում հեջ-ֆոնդերը կորուստներ են կրում. HFR

HFR ընկերության տվյալներով` ազգային արժույթների փոխարժեքի նվազման և նավթի գների անկման ֆոնին, զարգացող շուկաներում զգալի նվազել են հեջ-ֆոնդերի եկամուտները:

Ռուսաստանում դրանց եկամուտները երրորդ եռամսյակում կրճատվել են միջինը 8,3%-ով: Իսկ ընդհանուր առմամբ, ՌԴ-ում 170 հեջ-ֆոնդերի կապիտալը, ուկրաինական ճգնաժամով և ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված, նվազել է մինչև 25 մլրդ դոլար:

Լատինական Ամերիկայում ներդրումներ կատարող հեջ-ֆոնդերի կորուստները երրորդ եռամսյակում կազմել են միջինը 5,4%:

Առավելագույն շահույթն ունեցել են Հնդկաստանում գործող հեջ-ֆոնդերը, որոնք երրորդ եռամսյակում ցուցադրել են 4% աճ: Չինաստանում նույնպես դրական դինամիկա է արձանագրվել (+2,8%):

Ընդհանուր առմամբ` Ասիայի զարգացող երկրներում հեջ-ֆոնդերի ներդրումներն աճել են մինչև 50 մլրդ դոլար: 

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային, ապա այդ տարածաշրջաններում երրորդ եռամսյակում հեջ-ֆոնդերի ներդրումներն ավելացել են 3,9%-ով:

Share