Բաժին. Տնտեսական

Ճապոնիայում սղաճի տեմպերը կրկին դանդաղել են

Bloomberg գործակալության փոխանցմամբ` Ճապոնիայում սղաճի տեմպերը հոկտեմբերին կրկին դանդաղել են` կազմելով 2,9%, մինչդեռ` գլխավոր կարգավորիչը թիրախային մակարդակ է ընտրել 2%-ը:

Սղաճի տեմպերի դանդաղումը փորձագետները պայմանավորում են նավթի գների նվազմամբ, ինչպես նաև ներքին թույլ պահանջարկով, ինչը կասկածի տակ է դնում Ճապոնիայի բանկի` նպատակային ցուցանիշին հասնելու ջանքերը:

Մանրածախ վաճառքի ծավալները նախորդ ամսում կրճատվել են 1,4%-ով, իսկ գործազրկության մակարդակը 3,6%-ից կրճատվել է 3,5%, այն դեպքում, երբ վերլուծաբանները կանխատեսում էին հակառակը:

Միևնույն ժամանակ, արդյունաբերական արտադրության ծավալը երկրում անսպասելի աճ է գրանցել` սեպտեմբերի նկատմամբ արձանագրելով 0,2% վերելք:

Share