Բաժին. Տնտեսական

Նորվեգիան չի վերանայի բյուջետային քաղաքականությունը

Նորվեգիան, որը համարվում է Արևմտյան Եվրոպայի խոշորագույն նավթարդյունահանող երկիրը, ամենևին մտադիր չէ ՕՊԵԿ-ի կայացրած որոշմամբ պայմանավորված նավթի գների անկման արդյունքում, փոփոխել երկրի բյուջետային քաղաքականությունը: Ինչպես տեղեկացնում է Bloomberg գործակալությունը, Նորվեգիայի կառավարությունը չի նախատեսում պետծախսերի վերանայում` նավթային եկամուտների կրճատումը փոխհատուցելու նպատակով:

Երկրի ֆինանսների նախարար Սիվ Յենսենը հայտարարել է, որ Նորվեգիան «նավթային շոկի» պատճառով չի պատրաստվում արտագրել ողջ բյուջեն: Նա վստահեցրել է, որ երկրի գլխավոր կարգավորիչը բավական լավ է պատրաստված այդպիսի «ժամանակավոր խնդիրներին արագ արձագանքելու համար»:

Ի դեպ, նորվեգական կրոնը վերջին հինգ տարում ցուցադրում է վատագույն դինամիկան, քանի որ թրեյդերները մտավախություն ունեն, որ էժան նավթը լրջորեն կհարվածի երկրի տնտեսությանը: Երեկ` նոյեմբերի 27-ին նորվեգական ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 1,7%-ով, ինչը 2009-ի մարտից առայսօր նկատված նվազագույն մակարդակն է:

Share