Բաժին. Տնտեսական

ԵՄ-ը 500 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային

Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Կիևում հայտարարել է, որ առաջիկայում Ուկրաինան Եվրամիության երկրներից կստանա 500 մլն եվրոյի օգնություն:

Դրամական միջոցները հատկացվելու են նախապես համաձայնեցված ֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում: Ընդհանուր առմամբ` Ուկրաինային ենթադրվում է տրամադրել 1,7 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն:

Եվրահանձնակատարը նաև նշել է, որ ՎԶԵԲ-ը նույնպես նախատեսում է օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Ի դեպ, Եվրամիությունը նաև 55 մլն եվրո կտրամադրի երկրում ապակենտրոնացման և տարածաշրջանային քաղաքականության բարեփոխումների իրականացմանը:

Կարմիր խաչի ընկերությունն էլ իր հերթին Ուկրաինային կտրամադրի 46 մլն դոլարի հումանիտար օգնություն:

Share