Բաժին. Տնտեսական

Բենզինը և դիզելային վառելիքը էժանացել են

Արդեն մի քանի ամիս շարունակ մեր երկրում գրանցվում է բենզինի և դիզելային վառելիքի գների անկում: Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 3.3%-ով և 1.3%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ պաշտոնական վիճակագրութան՝ հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, մեր երկրում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.1%-ով և 4.1%-ով, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ` 5.9% և 4.0%-ով:

Share