Բաժին. Տնտեսական

Աշխարհի ամենաթանկ այցեքարտն արժե 1500 դոլար

Այսօր այցեքարտն անհրաժեշտ և պարտադիր պայման է գործարար աշխարհում: Շատ ընկերություններ և բիզնեսի ներկայացուցիչներ գումարներ չեն խնայում օրիգինալ և հետաքրքիր դիզայնով այցեքարտ ունենալու համար:

Ներկայացնում ենք մինչ այսօր արտադրված և առաջարկվող ամենաթանկ այցեքարտը: Այն թողարկել է բրիտանական Black Astrum ընկերությունը, որը զբաղվում է հարուստ մարդկանց համար ադամանդապատ տարբեր պարագաների արտադրությամբ:

Ադամանդապատ այցեքարտ ունենալու համար պետք է վճարել շուրջ 1500 ԱՄՆ դոլար: Black Astrum ընկերության կողմից առաջարկվող՝ աշխարհի ամենաթանկ այցեքարտերը զարդարված են 30 կարատ ադամանդներով:

Ընկերությունը այցեքարտերը պատրաստում է հատուկ պատվերով:

Share