Բաժին. Տնտեսական

Շվեյցարացիները դեմ են քվեարկել ԿԲ ոսկու պահուստներն ավելացնելու վերաբերյալ օրինագծին

Երեկ տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով` շվեյցարացիները դեմ են քվեարկել երկրի պետական բանկի պահուստներն ավելացնելու վերաբերյալ օրինագծին, որի ընդունման պարագայում` ԿԲ-ը պարտավորվելու էր գրեթե եռապատկել ոսկու իր պահուստները (ներկայում դրանք կազմում են բանկի պահուստների ընհանուր ծավալի 7,5%-ը և կշռում են 1040 տոննա), այսինքն` լրացուցիչ գնել 1,5 հազար տոննա ոսկի, ինչը կազմում է թանկարժեք մետաղի գլոբալ արդյունահանման տարեկան ծավալի կեսը:

Հանրաքվեի մասնակիցները նաև դեմ են արտահայտվել արտասահմանում պահվող շվեյցարական ոսկիների վերադարձին և ապագայում թանկարժեք մետաղի վաճառքի արգելքին: Հանրաքվեի արդյունքներով` չի ընդունվել նաև ներգաղթը սահմանափակող օրինագիծը, որին դեմ է արտահայտվել մասնակիցների ճնշող մեծամասնությունը` մոտ 74%-ը: Ի դեպ, Շվեյցարիայում կշարունակեն հարկվել այն հարուստ արտասահմանցիները, ովքեր երկրում ոչ թե աշխատում են, այլ միայն ապրում:

Share