Բաժին. Տնտեսական

Moody's-ը իջեցրել է Ճապոնիայի վարկային վարկանիշը

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ճապոնիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը «Aa3»-ից իջեցրել է «A1» մակարդակ: Վարկանիշի կանխատեսումը «կայուն» է: Այս մասին նշված է գործակալության հաղորդագրությունում:

Վարկանիշի իջեցման գլխավոր պատճառներից մեկը Սինձո Աբեի կառավարության` պետբյուջեի պակասուրդի նվազեցմանն ուղղված ջանքերի նկատմամբ անվստահությունն է, գրում է Moody’s-ը: Դրանից զատ, գործակալությունը նաև նշում է Ճապոնիայի պետական պարտատոմսերի եկամտաբերության բարձրացման ռիսկերը և միջնաժամկետ հեռանկարում երկրի կողմից փոխառությունների գրավման հասանելիության նվազումը:

Վարկանիշային գործողությունը չի վերաբերում Ճապոնիայի` արտարժույթով և ազգային արժույթով արտահայտված պարտավորություններին և բանկային ավանդներին, որոնք շարունակում են մնալ «Aaa» մակարդակում:

Share