Բաժին. Տնտեսական

10 ամսում բնակչությանը մատուցվել են 895,02 մլրդ դրամի ծառայություններ

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի բնակչությանը մատուցվել են ընդհանուր ծավալով 895,02 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 7.2%-ով: Այս մասին տեղեացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին մատուցված ծառայությունների 22.9%-ը կազմել են ֆինանսական և ապահովագրական ծառայություններ: Տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը կազմել է 20.4%, իսկ տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը՝ 16.9%: Մյուս ոլորտներում մատուցված ծառայությունների մասնաբաժինը չի գերազանցել 9%-ը: Այսպես, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտի ծառայությունները կազմել են ընդհանուր ծառայությունների շուկայի 8.5%-ը, կացության և հանրային սննդի կազմակերպումը՝ 7.5%, վարչարարական և օժանդակ գործունեությունը՝ 5.1%:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին զգալի աճել են մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը՝ ավելի քան 50%-ով:

Share