Բաժին. Տնտեսական

ՌԴ-ը հունվարից նվազեցնում է Թուրքիային մատակարարվող գազի սակագինը

Հունվարի 1-ից Ռուսաստանը 6%-ով կիջեցնի թուրքական սպառողներին մատակարարվող գազի սակագինը: Նախագահ Պուտինը Անկարայում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է «երկնագույն վառելիքի» գների հետագա նվազեցմանը` համատեղ նախագծերի իրականացման շրջանակներում:

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի խոսքով` թուրք գործընկերները գազի գնի վերանայման իրավունք կունենան արդեն այս տարվա դեկտեմբերի վերջին: «Մենք իրավունք ունենք 6 ամսվա ընթացքում գնի վերաբերյալ բանակցություններ սկսել, սակայն, հաշվի առնելով այն, որ մեր թուրք գործընկերների համար սկզբունքորեն կարևոր է ձմեռային շրջանում գազի գնի վերանայումը, երբ նկատվում է սպառման առավելագույն մակարդակ, մենք համաձայնել ենք գները վերանայել բառացիորեն հունվարի մեկից»,-ասել է «Գազպրոմի» ղեկավարը:

ՌԴ էներգետիկայի նախարը լրատվամիջոցներին տված ճեպազրույցում ասել է, որ թուրքական կողմը խնդրել է գազի գնի 15% իջեցում: Ռուսական կողմը պատրաստ է հետագայում քննարկել նաև այդ հարցը:

Share