Բաժին. Տնտեսական

ԵԱՏՄ երկրները մտադիր են հրաժարվել դոլարից և եվրոյից

Եվրասիական տնտեսական միության տարածքում (որի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Հայաստանը) հնարավոր է մինչև 2025-2030թթ. արգելվեն դոլարով և եվրոյով կատարվող միջերկրային գործառնությունները, այս մասին գրում է «Իզվեստիա» թերթը:

Այս նախաձեռնությունը ենթադրում է ԵԱՏՄ երկրների վճարային տարածքի ընդհանուր ենթակառուցվածքի ստեղծում, որը հնարավորություն կընձեռի ազգային քարտային համակարգերի համատեղման արդյունքում կատարել բոլոր վճարումները:

Հայտնի է նաև, որ մինչև 2025թ. ԵԱՏՄ անդամ երկրները Ալմա Աթայում մտադիր են ստեղծել ֆինանսական կարգավորիչ, որը հնարավորություն կտա վերահսկել մակրոտնտեսական և հակամենաշնորհային միասնական քաղաքականության իրագործումը:

Ներկայում Մաքսային միության անդամ երկրների միջև հաշվարկների ճիշտ կեսը կատարվում է ռուբլով, 40%-ը` դոլարով, 8–9%-ը` եվրոյով և միայն 1%-ը` այլ արժույթներով:

Share