Բաժին. Տնտեսական

Հայաստանում բանջարեղենի պահածոների արտադրությունն աճել է ավելի քան 70%-ով

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին մեր երկրում արտադրվել են 9 հազար 96.3 տոննա պահածոներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 3.4%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ արտադրված պահածոներից 2 հազար 153.4 տոննան կազմել են մրգի պահածոները, 4 հազար 567.6 տոննան՝ բանջարեղենի, 2 հազար 9.6 տոննան՝ տոմատի պահածոները:

Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում զգալի (շուրջ 70%) աճել է բանջարեղենի պահածոների արտադրությունը: Մրգի և տոմատի պահածոների արտադրությունը կրճատվել է՝ համապատասխանաբար 22%-ով և 21%-ով:

Share