Բաժին. Տնտեսական

Ինն ամսում Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում իրականացրել է 271 մլրդ դրամ ներդրում

Այս տարվա առաջին ինն ամսում մեր երկրի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ընդհանուր ծավալը կազմել է 616,731 մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումները՝ 311,48 մլրդ դրամ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին մեր երկիր ամենամեծ ծավալի ներդրումները հոսել են Ռուսաստանից՝  271,07 մլրդ դրամ:

Օտարերկրյա ներդրումների համեմատաբար բարձր ցուցանիշով առանձնացել են նաև Կիպրոսը՝ շուրջ 95,90 մլրդ դրամ, և Գերմանիան՝ 84.04 մլրդ դրամ:

Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարած ներդրումների ցուցանիշով առաջատար 10 երկրների շարքում հայտնվել են նաև Լիբանանը, Նիդերլանդները, Վիրջինյան կղզիները, Հունգարիան, Միացյալ Թագավորությունը, Շվեյցարիան և Լյուքսեմբուրգը:

Share