Բաժին. Տնտեսական

Այս տարի օտարերկրյա ընկերությունները Հայաստանի ՏՀՏ ոլորտում իրականացրել են շուրջ 60 մլրդ դրամի ներդրում

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների շուրջ 8%-ը, որը կազմել է 54,6 մլրդ ՀՀ դրամ, ուղղվել է հեռահաղորդակցության ոլորտ: Այս ներդրումների մոտ 23%-ը կատարվել են ուղղակի ներդրումերի տեսքով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝  հաշվետու ամիսներին օտարերկրյա ներդրումները մեր երկրի ծրագրային ապահովման մշակման, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվությունների և այլ հարակից ծառայությունների մատուցման ոլորտում կազմել են 5,5 մլրդ ՀՀ դրամ,  իսկ տեղեկատվական ծառայությունների մատուցման ոլորտում՝  1,6 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում իրականացված օտարերկյա ներդրումների մեծ մասը բաժին է ընկել Ռուսաստանին, Լիբանաին և Ֆրանսիային:

Ինչ վերաբերում է ծրագրային ապահովման մշակման, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվությունների և այլ հարակից ծառայությունների մատուցման ոլորտում իրականացված օտարերկրյա ներդրումներին, ապա այստեղ առաջատար է Իռլանդիան:

Share