Բաժին. Տնտեսական

Խմիչքի արտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումները կազմել են 28,14 մլրդ ՀՀ դրամ

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին խմիչքի արտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 28,14 մլրդ ՀՀ դրամ: Դրանց զգալի մասը՝ շուրջ 23 մլրդ ՀՀ դրամը, իրականացվել է ուղղակի ներդրումների տեսքով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝  խմիչքի արտադրության ոլորտ ներդրումները հոսել են Ֆրանսիայից, Լյուքսեմբուրգից և Միացյալ Թագավորությունից, ընդ որում՝ ֆրանսիական ներդրումները կազմել են 4,8 մլրդ ՀՀ դրամ, Լյուքսեմբուրգից հոսած ներդրումները՝ մոտ 12,1 մլրդ ՀՀ դրամ, իսկ Միացյալ Թագավորությունից հոսած ներդրումները՝ շուրջ 11,3 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք, որ այս տարվա առաջին ինն ամսում մեր երկրի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 616,73 մլրդ դրամ:

Share