Բաժին. Տնտեսական

Ավստրալական ՀՆԱ-ի աճի տեմպերը դանդաղել են

Ֆինանսական երրորդ եռամսյակում ավստրալական ՀՆԱ-ն, նախորդ եռամսյակի նկատմամբ, արձանագրել է 0,3% աճ, իսկ 2013թ. երրորդ եռամսյակի նկատմամբ` 2,7%: Մինչդեռ, վերլուծաբանները կանխատեսում էին համապատասխանաբար` միջինը 0,7% և 3,1% աճ:

Փորձագետների գնահատականով` կանխատեսված թույլ աճը պայմանավորված է ավստրալական դոլարի բարձր փոխարժեքով, երկրի հանքարդյունաբերության հատվածում ներդրումների ծավալի նվազմամբ, ինչպես նաև արտահանվող հումքային ապրանքների գների իջեցմամբ:

Ընդ որում, 2015թ. հումքային հատվածում կանխատեսվում է ավելի խոր անկում` բնական գազի ոլորտում մի շարք խոշոր նախագծերի ավարտման արդյունքում:

Share