Բաժին. Տնտեսական

Շվեյցարական տնտեսության աճն արագացել է 0,6%-ով

2014թ. երրորդ եռամսյակում Շվեյցարիայի ՀՆԱ-ն աճել է 0,6%-ով` նախորդ եռամսյակում արձանագրված 0,3% ցուցանիշի նկատմամբ: Այս մասին են վկայում երկրի էկոնոմիկայի նախարարության տվյալները:

Նախորդ եռամսյակում շվեյցարական ՀՆԱ-ի վերելքը պայմանավորված էր ինչպես սպառողական, այնպես էլ պետական ծախսերի աճով: Այսպես, հուլիս-սեպտեմբերին սպառողական ծախսերը Շվեյցարիայում ավելացել են 0,6%-ով, պետականը` 0,9%-ով, շինարարության հատվածում ներդրումների ծավալն աճել է 0,8%-ով, իսկ արտահանմանը` 2,8%-ով:

Շվեյցարիայի կենտրոնական բանկը 2014-ի համար կանխատեսում է ազգային ՀՆԱ-ի աճի տեմպերի 1,5-2% արագացում, իսկ եվրոգոտում և զարգացող շուկաներում դիտվելու է տնտեսական թույլ դինամիկա:

Հիշեցնենք, որ երրորդ եռամսյակում եվրոգոտու ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակի նկատմամբ ցուցադրել է ընդամենը 0,2% աճ, իսկ 2013թ. հուլիս-սեպտեմբերի համեմատ` 0,8%:

Share