Բաժին. Տնտեսական

Հայաստանում տնտեսական հանցագործությունների թիվը կրճատվել է

Այս տարվա առաջին տասը ամսում մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 736 հանցագործություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 831: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ արձանագրված տնտեսական հանցագործություններում կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել է 143: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է. 2013 թվականի առաջին 10 ամսում Հայաստանում գրանցվել էր կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու 117 դեպք:

Նշենք նաև, որ 2013 թվականին մեր հանրապետությունում արձանագրվել էր տնտեսական գործունեության դեմ ուղղված 1127 հանցագործություն, 2012 թվականին՝ 770, իսկ 2011 թվականին՝ 1112:

Share