Բաժին. Տնտեսական

Հայաստանից արտահանվել է 272,99 մլն դոլարի պատրաստի սննդի արտադրանք

Արտերկրում աճել է հայկական արտադրության սննդի պահանջարկը: Հունվար-հոկտեմբերին մեր երկրից արտահանվել է 272,99 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 13%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները փաստում են, որ հաշվետու ամիսներին պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը մեր երկրի ընդհանուր արտահանման ծավալումը կազմել է մոտ 22%-ը:

Նշենք, որ 2013 թվականին մեր երկրից արտահանվել էր 309,61 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել էր 21.5%-ով: Հաշվետու տարում պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը մեր երկրի ընդհանուր արտահանման ծավալումը կազմել էր 21%:

Share