Բաժին. Տնտեսական

Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 4 հազար 266.3 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 18.3 մլրդ. դրամ կամ 44.7 մլն. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ մեր երկրի տրամադրված մարդասիրական օգնության ծավալները նվազել են շուրջ 3%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ստացված օգնության 39%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 18%-ը` մանածագործական իրերը, մոտ 8%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 7.8%-ը` սարքեր և ապարատները, 7%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ շուրւ 20%-ը` մնացած ապրանքները:

Ստացված օգնության 44.2%-ը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, ընդ որում՝ ավելի քան 13%-ը ապահովել են Նիդերլանդները: Միևնույն ժամանակ, մեր երկրին տրամադրված օգնության 17.8%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին,15.2%-ը՝ Ավստրալիային, 11.3%-ը՝ Չինաստանին:

Share