Բաժին. Տնտեսական

Այս տարի միջազգային վարկերի հաշվին իրականացվել է 23,95 մլրդ դրամի շինարարություն

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին մեր երկրում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել է 23,95 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է մոտ 2%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության շուրջ կեսը բաժին է ընկել Ասիական Զարգացման Բանկի ծրագրերին (12,2 մլրդ ՀՀ դրամ): Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին իրականացվել է 4,79 մլրդ ՀՀ դրամի շինարարություն, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջոցների հաշվին՝ 4,70 մլրդ ՀՀ դրամի շինարարություն, իսկ Գերմանիայի զարգացման բանկի միջոցների հաշվին՝ 1,6 մլրդ ՀՀ դրամի շինարարություն:

Հունվար-հոմտեմբեր ամիսների արդյունքներով միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը շինարարության համախառն ծավալում կազմել է 8.3%:

Share