Բաժին. Տնտեսական

Հունվար-նոյեմբերին Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է 86 մլրդ դոլարը

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին ռուս-չինական առևտրաշրջանառության ծավալն ավելացել է 6,9%-ով և կազմել 86 մլրդ դոլար: Առաջին 11 ամիսներին չինական արտահանումը Ռուսաստան տարեկան արտահայտությամբ գրանցել է 9,5% աճ` կազմելով 48,79 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ` ռուսական ապրանքների ներկրման ծավալն աճել է 4%-ով և կազմել 37,97 մլրդ դոլար:  

Միայն նոյեմբերին ռուս-չինական առևտրի ընդհանուր ծավալը գնահատվել է 7,87 մլրդ դոլար, ինչը 5,6%-ով գերազանցում է նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշը: Ընդ որում` Չինաստանը Ռուսաստան է արտահանել 4,54 մլրդ դոլարի և ներկրել 3,31 մլրդ դոլարի ապրանք:

Ներկայում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության 80%-ը կազմում են հումքային ապրանքները` նավթ, երկաթ, անտառանյութ: Ընդ որում` Ռուսաստանի առևտրային գործընկերների թվում Չինաստանն առաջին տեղում է:

Share