Բաժին. Տնտեսական

Մեր երկրի պետական պարտքը կազմում է 4 մլրդ 464,7 մլն դոլար

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել է 4 մլրդ 464 մլն 796 հազար ԱՄՆ դոլար, որից 3 մլրդ 731 մլն 480 հազար ԱՄՆ դոլարը՝ արտաքին պարտքը, 733 մլն 316 հազար ԱՄՆ դոլարը՝ ներքին պարտքը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ տարեսկզբի համեմատ մեր երկրի պետական պարտքը նվազել է շուրջ 123,6 մլն ԱՄՆ դոլարով՝ շնորհիվ արտաքին պետական պարտքի նվազման:

Հաշվետու ամսվա վերջի դրությամբ պետական պարտքի կեսից ավելին կազմել են բազմակողմային վարկային ծրագրերը (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Եվրամիություն):

Նշենք նաև, որ 2013 թվականի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել էր 4 մլրդ 588 մլն 467  հազար ԱՄՆ դոլար:

Share