Բաժին. Տնտեսական

Վարկային կազմակերպություններն ապահովել են 18 մլրդ դրամի շահույթ

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը կազմել է 101,8 մլրդ ՀՀ դրամ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունիս ամսվա համեմատ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 6%-ով, իսկ մարտ ամսվա վերջին գրանցված ցուցանիշի համեմատ գրանցվել է վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի 18% աճ:

Միևնույն ժամանակ, սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ վարկային կազմակերպությունների ընդհանուր շահույթը կազմել է 18,17 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն:

Share