Բաժին. Տնտեսական

2015 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն հնարավոր է 1,5%-ով անկում ապրի. ՀԲ

Համաշխարհային բանկը վերանայել է 2015-2016թթ. ընկած հատվածում Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ իր կանխատեսումները: Այս անգամ ևս ՀԲ-ն պատրաստել է կանխատեսումների երեք սցենար` կախված նավթի գների համաշխարհային մակարդակից:

Բազային սցենարի համաձայն (2015-ին նավթի մեկ բարելի դիմաց միջինը 78 դոլարի, իսկ 2016-ին` 80 դոլարի դեպքում)` 2015-ին կանխատեսվում է ՀՆԱ-ի 0,7%-ով անկում, իսկ 2016-ին` 0,3% աճ: Վատատեսական սցենարով (համապատասխանաբար` 70 դոլար և 72 դոլար)` մյուս տարվա համար ակնկալվում է ՀՆԱ-ի 1,5%-ով անկում, իսկ 2016-ին` 0,3%-ով բարձրացում: Իսկ ահա լավատեսական սցենարը (85 դոլար և 90 դոլար) 2015-ին ենթադրում է ՌԴ ՀՆԱ-ի անփոփոխ վիճակ, իսկ 2016-ին` 0,5% աճ:  

Մյուս տարի հիմնական կապիտալ ներդրումների ծավալը Ռուսաստանում զգալի կնվազի` անգամ լավատեսական սցենարի դեպքում, նշված է բանկի հաղորդագրությունում:

Համաշխարհային բանկի կողմից ռուսական տնտեսական աճի դինամիկայի վերանայման հիմնական պատճառների թվում փորձագետները նշում են Urals տեսակի նավթի գների միջին տարեկան կանխատեսումների վատթարացումը. 2015-ին ակնկալվում է մեկ բարելի դիմաց մինչև 80 դոլար իջեցում:

Share