Բաժին. Տնտեսական

Ռուսաստանը կների Ուզբեկստանի պարտքի 95%-ը

Ռուսաստանը կների Ուզբեկստանի կողմից կուտակված պարտքի 95%-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

Նոյեմբերի 1-ի դրությամբ` պարտքի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 890 մլն դոլար, որից 500 մլն դոլարը բաժին է ընկնում հիմնական պարտքին, իսկ 388 մլն դոլարը` չմարված տոկոսներին: Այսպիսով, Ռուսաստանը կարող է Ուզբեկստանին ներել գրեթե 850 մլն դոլարի չափով գումար: Մնացորդը, ինչպես ակնկալվում է, կմարվի միաժամանակյա վճարման միջոցով:

Ավելի վաղ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ռուսական կողմը հետաքրքրված է ռուս-ուզբեկական առևտրատնտեսական գործընկերության ընդլայնմամբ և Ուզբեկստանից ներկրվող գյուղմթերքի ծավալների ավելացմամբ:

Ներկայում Ռուսաստանը Ուզբեկստանի հիմնական առևտրային գործընկերն է, որին բաժին է ընկում երկրի միջազգային առևտրի ընդհանուր ծավալի 27,5%-ը: Նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանի և Ուզբեկստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 9,4%-ով` կազմելով 4 մլրդ դոլար:

Share