Բաժին. Տնտեսական

Հայաստան-Չինաստան առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 476,47 մլն դոլար

Ընթացիկ տարվա առաջին տաս ամսում Հայաստան-Չինաստան առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 476,47 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 30%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսների արդյունքներով Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է   9.8%: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո:

Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է 132,08 մլն ԱՄՆ դոլար, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝  344,38 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ Հայաստանից Չինաստան արտահանումը աճել է 2,3 անգամ, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ մոտ 11%-ով: Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանում կառուցվածքում կազմել է  10.6%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 9.5%:

Share