Բաժին. Տնտեսական

Գլոբալ տնտեսությանն սպասվում է տնտեսական աշխուժացում, իսկ Ռուսաստանին` ստագնացիա. ՄԱԿ-ի փորձագետներ

Համաշխարհային ՀՆԱ-ն 2015-ին կավելանա 3,1%-ով, իսկ 2016-ին` 3,3%-ով: Այս մասին ասված է ՄԱԿ-ի «Գլոբալ տնտեսական վիճակը և 2015 թվականի հեռանկարները» վերտառությամբ զեկույցում:

Ընթացիկ տարվա արդյունքներով` տնտեսական աճը գնահատվում է 2,6% մակարդակում: 2015-2016թթ. ընկած ժամանակահատվածում տնտեսական ամենաբարձր ցուցանիշները սպասվում են Արևելյան Ասիայի երկրներում` մինչև 6% մակարդակում: Ընդ որում` կանխատեսվում է հարավասիական պետությունների տնտեսությունների աստիճանական վերականգնում: Ընթացիկ տարվա համար ԱՄՆ-ում կանխատեսվում է ՀՆԱ-ի աճի տեմպերի 2%-ով արագացում, իսկ 2015-2016թթ. համար համապատասխանաբար` 2,8%-ով և 2,8%-ով արագացում:

Եվրոգոտում սպասվում է անկայուն աճ: ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով` տնտեսական վերականգնման համար անհրաժեշտ բազային պայմաններն այնքան դանդաղ են ի հայտ գալիս, որ արտաքին որևէ իրադարձություն տարածաշրջանը տանում է դեպի ետընթաց:

Զեկույցի համաձայն` կանխատեսվում է նաև գործազրկության բարձր մակարդակ մի շարք երկրներում և ամերիկյան արժույթի բարձր փոխարժեք: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա ՄԱԿ-ի փորձագետներն այստեղ կանխատեսում են ստագնացիա:

Share