Բաժին. Տնտեսական

Կրթության ոլորտում միջին աշխատավարձը կազմում է 111 հազար դրամ

Մեր երկրում կրթության ոլորտի աշխատակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 111 հազար ՀՀ դրամ, ինչը զգալի ցածր է հանրապետական միջին աշխատավարձի ցուցանիշից: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության` կրթության ոլորտի միայն պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 110 հազար ՀՀ դրամ, իսկ ոչ պետական հատվածում` 139, 5 հազար ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ կրթության ոլորտը աշխատավարձի ցուցանիշով զիջում է մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտին, որտեղ միջին ամսական աշխատավարձը կազմում է 110 հազար ՀՀ դրամ, ինչպես նաև կացության ու հանրային սննդի ոլորտին, որտեղ ևս միջին ամսական աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ:

Տնտեսության մյուս ոլորտներում, ի համադրության կրթության ոլորտի, աշխատավարձը ավելի բարձր է:

Նշենք նաև, որ մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է շուրջ 172 հազար ՀՀ դրամ:

Share