Բաժին. Տնտեսական

Չինաստանի կախվածությունը բնական գազի ներկրումից ավելանում է

2015 թվականին Չինաստանի կախվածությունը բնական գազի մատակարարումներից կավելանա մինչև 35%: Այս մասին գրում է National Business Daily գործարար հրատարակությունը: Ընդ որում` 2013-ին ՉԺՀ կախվածությունը ներկրվող գազից կազմել է 31,6%, իսկ նավթից` ավելի քան 58%, ինչն առաջին պլան է մղում երկրի էներգետիկ անվտանգության հարցը:

Չինաստանի էներգետիկայի զարգացման հնգամյա պլանի համաձայն` մինչև 2015 թվականը գազի և քարածխի արդյունահանման ծավալները կավելանան մինչև 18 մլրդ խորանարդ մետր: Ըստ կանխատեսումների` այս ցուցանիշը մինչև 2020 թվականը պետք է հասնի 60 մլրդ խորանարդ մետրի: Հողային և բնական պաշարների նախարարության գնահատականով` թերթաքարային գազի արդյունահանման ծավալները առաջիկա 5 տարում ներկայի 200 մլն խորանարդ մետրից կհասնեն 30 միլիարդի:

Հավելենք, որ Չինաստանը ստիպված է ավելացնել բնական գազի սպառումը` երկրում սկիզբ առած բնապահպանական աղետալի վիճակի, ինչպես նաև այլ երկրների առջև ստանձնած պարտավորությունների ֆոնին:

Share