Բաժին. Տնտեսական

BHP Billiton-ը անցնում է պղնձի արդյունահանման

Հանքարդյունաբերության ոլորտի խոշորագույն խաղացողը համարվող BHP Billiton կոնցեռնը մտադիր է երկաթի փոխարեն պղինձ արդյունահանել: Այս մասին Bloomberg գործակալությանը հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Էնդրյու Մաքենզին: Նրա խոսքով` Չինաստանում պղնձի մատակարարման տեմպերը ներկայում աճում են ավելի արագ, քան երկաթինը: Իսկ ՉԺՀ տնտեսական մոդելի փոփոխության ֆոնին` երկրում կաճի էլեկտրականության պահանջարկը, ինչի արդյունքում` էապես կավելանա Չինաստանի կողմից ներկրող պղնձի ծավալը:

BHP Billion-ը մտադիր է ներդրումներ կատարել Չիլիի, Պերուի, Ավստրալիայի և Հյուսիսային Ամերիկայի պղնձի հանքավայրերում: Վերջին հինգ տարում կոնցեռնը պղնձի նախագծերի համար հատկացրել է ներդրումների ընդհանուր ծավալի 17%-ը կամ 13.3 մլրդ դոլար:

Share